Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
Հուլիսի 12-ին, ժամը 10:06-ին քաղաքացի Ստեփանյանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 14 շենքի տանիքից մետաղյա կառուցատարր է կախված. առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շենքի տանիքից ապամոնտաժել են մեկ մետաղյա թիթեղ՝ մոտ 1.5, ինչպես նաև 11 պատուհաններից հեռացրել և անվտանգ տարածք են տեղափոխել կոտրված ապակիներ: