3277 դիտում
15:34 12-07-2019
Հենրիխ Մխիթարյան. Հպարտանում եմ այն ամենով, ինչին հասել եմ
«Արսենալի» կիսապաշտպան ու Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության դեսպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում կայանալիք մրցաշարի մեկնարկից առաջ կիսվել է Հայաստանի երիտասարդական հավաքականում խաղալու ժամանակների իր հուշերով, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/07/12/mkhitaryan1/995059]Armsport.am[/url]-ը:
«Անչափ հպարտանում էի: Միշտ ահռելի մեծ հաճույքով եմ հանդես եկել ազգային թիմերում, ինձ դուր էր գալիս խաղալ անծանոթ հավաքականների ու ֆուտբոլիստների դեմ:
Այդ տարիքում դա մեզ համար արժեքավոր փորձ էր, որովհետև առաջնությունում ամեն շաբաթ չէ, որ նման խաղեր էինք ունենում:
Այլ հավաքականների դեմ խաղալը քեզ թույլ է տալիս նաև հասկանալ, թե ինչ մակարդակում ես գտնվում և ինչ ունես բարելավելու»:
Մխիթարյանը նշել է, որ այդ ժամանակ իր սիրելի խաղացողը Զինեդին Զիդանն էր.
«Նա խաղադաշտի Պիկասոն էր. հրաշքներ էր գործում գնդակով:
Կա՞ ինչ-որ պահ, որով յուրահատուկ կերպով եմ հպարտանում: Չեմ սիրում ինձ գովել: Ինչ էլ որ անեմ, հաճույքով եմ անում: Ինչով հպարտանալ, կմտածեմ կարիերաս ավարտելուց հետո: Ինչպես եմ ես ինձ ստեղծել, ինչի եմ հասել, որտեղ եմ գտնվում, ահա, թե ինչով եմ հպարտանում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում:
Մեր հավաքականի ավագն անդրադարձել է նաև մրցաշարը Հայաստանում ընդունելու կարևորությանը.
«Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ ու ուրախ են ընդունելու մրցաշարը, քանի որ դա հիանալի հնարավորություն է հետևելու Եվրոպայի ապագա աստղերին»:
Նմանատիպ նյութեր
8868 դիտում
19:13 05-01-2021
Միքայել Մինասյան. Այն ինչ պիտի անենք՝ հնարավոր է, այն ինչին պիտին հասնենք՝ իրական է
Այս բաժնից
2398 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3064 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2572 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում