211652_close_icon
views-count1791 դիտում article-date 14:12 12-07-2019

ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու Նիգոյանի՝ Երևանի փոխքաղաքապետին հասցեագրած մեղադրանքը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը գրառմանս հիման վրա քննություն է սկսել՝ պարզելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը. «Հարգելի համաքաղաքացիներ` Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը գրառմանս հիման վրա քննություն է սկսել, պարզելու Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս: Նախ վերահաստատում եմ հետեւյալը` ես պատասխանատու եմ գրածս և արտաբերածս ամեն բառի ու մեղադրանքի համար: ԱԱԾ աշխատակիցն ասում է. Պարոն Նիգոյան Կենդանաբանական այգու հետ կապված Ձեր խնդրով վարույթ ենք սկսել. Ես ուղղում եմ, ու խնդրում մեկնդմիշտ ֆիքսել` դա իմ խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, որովհետև քաղաքային բյուջեն չի ծառայում ինձ կամ իմ ընտանիքին, այն ծառայում է բոլորիս, և դրան հասցված յուրաքանչյուր վնաս բոլորիս խնդիրն է»: Ավելի վաղ Մանուկ Նիգոյանը գրել էր, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս։

Նմանատիպ նյութեր