211652_close_icon

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակոցներ չեն արձակել Ադրբեջանի Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ. ՊՆ

views-count3485 դիտում article-date 17:51 11-07-2019
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

Նմանատիպ նյութեր