3177 դիտում
09:49 11-07-2019
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը ՏԻՄ-երի համար լուրջ բեռ կդառնա․ «Փաստ».
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ առաջիկայում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը՝ 55 հազարից դառնալով 68 հազար դրամ: Ըստ էության, առաջին հայացքից հրաշալի ու առաջանցիկ որոշում է, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքի մեջ է»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատավարձերի բարձրացման փաստը լուրջ կուլիսային քննարկումների ու դժգոհությունների առիթ է հանդիսացել, հատկապես ՏԻՄ համակարգի հաստիքների մասով: Բանն այն է, որ համայնքապետարաններում ու համայնքային ենթակայության կառույցներում բավականին շատ են նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները, իսկ այդ 13 հազար դրամը լուրջ բեռ է դառնալու համայնքների բյուջեների վրա, որովհետև հայտնի չէ, թե այդ գումարային տարբերությունը ինչ կարգավորմամբ է լրացվելու:
Թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ քննարկումներից մեկի ժամանակ ոլորտի հնաբնակ, ՏԶԿ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը բավականին բարձր տոնով դժգոհել է՝ մեղադրելով, որ չեն հասկանում, թե սա ինչ հիմնարար խնդիրների կարող է հանգեցնել: Ի դեպ, նշենք, որ որոշման նախագիծը գործադիրի համապատասխան գերատեսչությունների կոմիտեներում մասնագիտական քննարկում չի անցել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1929 դիտում
21:39 27-08-2018
Նախարարը բուժհաստատություններում կոռուպցիայից ազատվելու միջոց է համարում բուժաշխատողների աշխատավարձի բարձրացումը
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»