211652_close_icon
views-count2720 դիտում article-date 20:55 10-07-2019

Սթարիջի շանը գտել են. ոչ ոք չի ձերբակալվել

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դենիել Սթարիջի շունը հայտնաբերվել է: Հուլիսի 8-ին 29-ամյա անգլիացու տունը Լոս-Անջելեսում թալանել էին: Հանցագործները տարել էին մի քանի պայուսակ, ինչպես նաև կորել էր շունը՝ պոմերյան շպից տեսակի Լակի Լուչին: Սթարիջը պատրաստ էր 20-30 հազ. դոլար վճարել նրան, ով կվերադարձներ շանը: Լոս-Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ շանը գտել են այսօր առավոտյան: Առայժմ հայտնի չէ, թե ով է հայտնաբերել շանը, սակայն հայտնի է, որ ոչ ոքի չեն ձերբակալել: Ֆուտբոլիստը ոստիկանությանը հայտնել է, որ չի հավատում, որ նա, ով գտել է Լակի Լուչիին, առնչվում է կողոպուտին:

Նմանատիպ նյութեր