Հայաստանցիների 92%-ը ԵՄ-ի հետ հարաբերությունները լավ է գնահատում
Հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության մասին` վկայում են «EU NEIGHBOURS east» նախագծի պատվերով իրականացված հասարակական կարծիքի [url=https://www.euneighbours.eu/sites/default/files/publications/2019-07/EUNEIGHBOURS%20east_AS2019report_ARMENIA.pdf]ուսումնասիրության [/url]արդյունքները:
Հարցումն իրականացվել է 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ 1000 քաղաքացիների շրջանում:
Նախորդ տարի Հայաստանում 48%-ը դրական պատկերացում ուներ Եվրոպական միության մասին:
Հարցվածների 92%-ը Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանային միջին ցուցանիշը (67%):
Հարցվածների 61%-ը վստահում է Եվրամիությանը, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) վստահում է 48%-ը: