2391 դիտում
09:10 05-07-2014
Բելգիայում հայաստանցիների քաղաքական ապաստանի բոլոր խնդրագրերը մերժվում են․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Բելգիայում այս տարվա Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են ազգայնական կուսակցությունները՝ Նոր Ֆլամանդական դաշինք կուսակցությունը եւ Սոցիալիստական կուսակցությունը: Սրանք նախընտրական շրջանում խոստացել են փոխել միգրացիոն քաղաքականությունը, այն է՝ այլ երկրից միգրանտներին Բելգիայում քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան տալ միայն ծայրահեղ դեպքում:
Ընտրություններից կարճ ժամանակ անց արդեն նկատվում են նրանց վարած քաղաքականության առաջին պտուղները:
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից Լ. Հայրապետյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Մագիդա Բլոգը, ով մասնագիտությամբ բժշկուհի է, եւ հենց ինքն է զբաղվում միգրանտներին քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան տալու հարցով, մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ 40 տոկոսով իր շնորհիվ իջել է միգրանտների թիվը:
Մեր զրուցակիցը նշում է նաեւ, որ եթե նախկինում Հայաստանում բուռն ու ակտիվ քաղաքական կյանք էր, եւ մարդիկ ապաստան ստանալու համար որպես պատճառ ներկայացնում էին քաղաքական հետապնդումը կամ քաղաքական հալածանքը, ապա հիմա այլեւս դրա հնարավորությունը չունեն եւ մեծ մասամբ առաջ են քաշում առողջական խնդիրներ. «Հատկապես հայաստանցիները գալիս են բժշկական խնդիրներով, բայց նորից ետ են ուղարկվում, որովհետեւ թե՛ դիալեզի, թե՛ նույնիսկ քաղցկեղի դեպքում այլեւս չեն ընդառաջում ու ժամանակավոր ապաստանի փաստաթուղթ չեն տալիս»:
Մեր զրուցակիցն ընդգծեց նաեւ, որ Բելգիայի տարբեր քաղաքներում կան հայ համայնքի շահերը ներկայացնող 10-ից ավելի կազմակերպություններ՝ մեկը զբաղվում է եկեղեցին ներկայացնելով, մյուսը՝ մշակույթը, երրորդն էլ հատուկ միգրանտների հարցերով է զբաղվում: Հիմա այդ կազմակերպությունները պատրաստվում են միավորվել եւ հենց հայ միգրանտների հարցերով Բելգիայի կառավարությանը պահանջներ ներկայացնել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6010 դիտում
09:32 10-05-2018
Քաղաքական ապաստանի հիմքեր չկան, ՀՀ քաղաքացիները կվերադարձվեն հայրենիք. «Ժամանակ»
3421 դիտում
12:17 03-09-2014
Զգուշացեք Եհովայի վկաներից. Մերժվում է ազգային հիմնը և դրոշը. տեսանյութ
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»