1761 դիտում
14:31 10-07-2019
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Դոնալդ Տուսկ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցը:
«ԵՄ-ն ոգևորված է վերջին մեկ տարվա ընթացքում մարդկանց խաղաղության նախապատրաստելու և հումանիտար հարցերի վրա շեշտը դնելու դինամիկայով և ձգտումով: Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունը՝ կապված շփման գծում վերջին զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հռետորաբանության հետ:
Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու մթնոլորտը, որը կնպաստի խաղաղությանը և իրական բանակցություններին»,- նշեց Տուսկը:
Նա ընդգծեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Անհրաժեշտ է քաղաքական կարգավորում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին:
Եվրամիությունը շարունակում է ամբողջությամբ օժանդակել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և շեշտադրությանը` արդար և տևական հանգուցալուծում գտնել՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներից:
Եվրամիությունը սատարում է խաղաղության կառուցման գործողություններին և պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության պատրաստող միջոցների»,- ասաց Դոնալդ Տուսկը:
Նմանատիպ նյութեր
4121 դիտում
18:06 07-02-2017
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Դոնալդ Տուսկ
2297 դիտում
13:48 16-12-2016
ԵԽ-ն չունի Սիրիայում իրադարձությունների վրա ազդող լծակներ. Դոնալդ Տուսկ
1177 դիտում
11:12 21-08-2014
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ջոն Հեֆերն. տեսանյութ
Այս բաժնից
559 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
481 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
487 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը