2651 դիտում
13:48 16-12-2016
ԵԽ-ն չունի Սիրիայում իրադարձությունների վրա ազդող լծակներ. Դոնալդ Տուսկ
Սիրիայում խաղաղ բնակչության վրա պարբերաբար իրականացվող դիտավորյալ հարձակումները և հիվանդանոցների ոչնչացումն անթույլատրելի է։ Եվրոպական խորհուրդը խստորեն դատապարտում է սիրիական ռեժիմի և նրա կողմնակիցների, մասնավորապես Իրանի ու Ռուսաստանի գործողությունները Հալեպի շրջանում։ Այդ մասին նշված է Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ անդամ պետությունների մակարդակով հանդիպման ավարտին տարածված հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը խոստովանել է, որ ԵԽ-ն չունի այն լծակները, որոնցով կկարողանար ազդել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հունի վրա։
«Պետք չէ, սակայն, Եվրամիությանը քննադատել դրա համար։ Մենք ճնշում կգործադրենք մյուս միջազգային խաղացողների վրա, որոնք ներգրավված են սիրիական հակամարտության մե և կօգտագործենք դիվանագիտական հնարավոր լծակներ»,-ասել է Տուսկը։
Վերջինս նաև կասկած է հայտնել, որ մարդասիրական միջանցքներում ամբողջական անվտանգություն է ապահովված։
Հիշեցնենք, որ 2011 թվկանին Սիրիայում սկսված հակամարտությունը մինչ օրս 400.000-ից ավելի մարդու կյանք է խլել։
Նմանատիպ նյութեր
4352 դիտում
18:06 07-02-2017
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Դոնալդ Տուսկ
1995 դիտում
14:31 10-07-2019
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Դոնալդ Տուսկ
Այս բաժնից
1012 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
769 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
856 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ