Երևանում համատարած հոսանքազրկումներ են և հոսանքի տատանումներ․ ՃԿԿ-ն փորձում է պարզել պատճառը
Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականով փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրություն են կատարում Երևան քաղաքի տարբեր մասերում՝ պարզելու հոսանքի տատանումների պատճառները:
Ճգնաժամային կառավարման կենտրոնից [url=https://armenpress.am/arm/news/981246.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրին, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկային զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում: «Տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ»,-նշեցին ՃԿԿ-ից: