Խորհրդակցություն ԱԻՆ-ում. զեկուցվել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ԱԻՆ ՃԿԿ-ների աշխատանքների մասին
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Զեկուցվեց սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում մեկնարկած «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 36-ժամյա վարժանքի մասին:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց սեպտեմբերի 8-11-ը Սեյսմոլոգիական 9-րդ միջազգային դպրոցի աշխատանքների և Գառնիի դիտարանում տեղադրված 375 մետր երկարությամբ դեֆորմոգրաֆի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Հայպետհիդրոմետ ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց ՀՀ-ում առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին: