211652_close_icon
views-count1870 դիտում article-date 14:12 09-07-2019

Չեմպիոնների լիգա. «Արարատ Արմենիան» այսօր կընդունի Շվեդիայի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի՝ «Արարատ Արմենիա» (Հայաստան) - ԱԻԿ (Շվեդիա) ֆուտբոլային հանդիպումը կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ Առաջին ալիքի եթերում ևwww.1tv.am կայքում։ Հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին: Ի դեպ, խաղը կկայանա, որքան էլ տարօրինակ է, ֆուտբոլային ակադեմիայի դաշտում: «Արարատ Արմենիան» հայտնել էր, որ ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել հանդիպումն անցկացնել «Հանրապետական» ստադիոնում: Այդպես էլ պարզ չդարձավ, թե այդ ինչ պատճառներ են, որոնք հատկապես այս տարի թույլ չտվեցին Հայաստանի չեմպիոնին ՉԼ-ի խաղն անցկացնել «Հանրապետականում»: Նման բան նախկինում երբևիցե չէր եղել: Ու սա լավ չի: Հույս ունենք, որ հաջորդ անգամ խաղը չեն անցկացնի Էրեբունի թաղամասի քուչեքից մեկում՝ դարպասների փոխարեն քարեր դնելով:

Նմանատիպ նյութեր