211652_close_icon
views-count36280 դիտում article-date 11:13 09-07-2019

Շղթայական ավտովթար Երևանում․ Mitsubishi-ն բախվել է Mercedes-ին, Land Rover-ին, Toyota-ին և 2 Opel-ներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Սարալանջի և Արմենակյան փողոցների խաչմերուկում Mitsubishi Pajero iO մակնիշի 35 MO 400 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Mercedes մակնիշի 35 MU 369 համարանիշի, Land Rover մակնիշի 31 OS 781 համարանիշի, Opel մակնիշի 35 MF 732 համարանիշի, Toyota մակնիշի 51 MO 001 համարանիշի և Opel մակնիշի 35 SA 159 համարանիշի ավտոմեքենաներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու «Ռոսգոսստրախ» և SIL INSURANCE ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր