2326 դիտում
09:26 09-07-2019
Արցախում ներքաղաքական լարվածությունը հասնում է գագաթնակետին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ազգային անվտանգությունը զգոնության կոչ արեց 2020 թ. Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին և անհատներին:
Հետաքրքիր է, որ Արցախի ներսում այդ հայտարարությունը հստակ ուղերձ են համարում Արցախի հերոս Սամվել Բաբայանին, որն իր կողմնակիցների հետ ստորագրահավաք է սկսել, որը հնարավորություն կտա իրեն առաջադրվել որպես նախագահի թեկնածու:
Արցախի ներսում նաև այն մտահոգությունը կա, որ այդ փոփոխությունից կարող են օգտվել նաև այլ անձինք, որոնք ունեն Հայաստանում մշտական բնակություն ունենալու 10 տարվա ցենզը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները հիմնականում բացասական են վերաբերվում այդ դրույթի ամրագրմանը, և հենց վերը նշված պատճառներից ելնելով՝ հավանաբար խորհրդարանը կմերժի ստորագրահավաքի նախաձեռնությունը: Եվ Ս. Բաբայանն արդեն իսկ հայտարարել է, որ հանրահավաքներ են լինելու Արցախում, եթե ստորագրահավաքը մերժվի, ու ոչ մի դեպքում ինքը թույլ չի տա՝ Արայիկ Հարությունյանը նախագահ դառնա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6647 դիտում
17:49 09-12-2015
Պաշտպանության նախարարը բարձրաձայնում է, որ լարվածությունը սահմանին հասել է գագաթնակետին
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
880 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»