Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին ԵԽ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ, այս մասին տեղեակցնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Ի սրտե շնորհավորում եմ Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանը մեծապես արժևորում է Եվրոպական միության և անդամ երկրների հետ գործընկերային հարաբերությունները, որոնք թևակոխեցին զարգացման նոր փուլ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։
Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ մեր կողմից որդեգրված բարեփոխումների օրակարգին համահունչ։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք է՛լ ավելի խորացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը` միտված մեր քաղաքացիների համար շոշափելի արդյունքների գրանցմանը»,– ասվում է ուղերձում: