211652_close_icon
views-count1787 դիտում article-date 16:49 08-07-2019

«Ատլետիկոն» պատրաստվում է պատժել Գրիզմանին

«Ատլետիկոն» մտադիր է կոշտ արձագանքել հարձակվող Անտուան Գրիզմանի գործողություններին: Ակումբը ֆրանսիացուն ցանկանում է տուգանել այն բանի համար, որ վերջինս չի կատարել պայմանագրի կետերը՝ չներկայանալով թիմի նախասեզոնային հավաքին: Ավելի վաղ Գրիզմանը իր գործակալների միջոցով «Ատլետիկոյին» պաշտոնապես հայտնել էր, որ պայմանագիրը խզելու համար կվճարի 120 մլն եվրոյի չափով հրաժարագինը և մտադիր չէ թիմի մարզումներին միանալ: Մադրիդյան ակումբը համոզված է, որ Գրիզմանի գործողությունները իրավաբանական խորամանկություն է: Մինչդեռ «Բարսելոնայում» համոզված են, որ արդեն այս շաբաթ կկարողանան ավարտել Գրիզմանի տրանսֆերի հարցը:

Նմանատիպ նյութեր