1954 դիտում
15:28 08-07-2019
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Տավուշի մարզի բնակիչներին
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը:
Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես նաև դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:
Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 09.07.2019 թ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել մարզի բնակիչների ընդունելություն:
Ընդունելության համար Տավուշի մարզի բնակիչները 09.07.2019 թ. ժամը 12:00-ից սկսած կարող են ներկայանալ Իջևան քաղաքի Մելիքբեկյան փողոցի 6 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության վարչական շենք:
Ընդունելության համար քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել՝ զանգահարելով 011-57-45-43 հեռախոսահամարով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1496 դիտում
23:30 25-07-2019
Հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1477 դիտում
19:29 31-07-2019
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Վայոց ձորի մարզի բնակիչներին
1556 դիտում
17:21 01-08-2019
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Սյունիքի մարզի բնակիչներին
Այս բաժնից
529 դիտում
19:17 01-05-2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե
538 դիտում
18:50 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
463 դիտում
18:13 01-05-2024
Մեկնարկել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը