Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակը
Հուլիսի 6-ին, ժամը 12։12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 4 շենքի անձրևատար խողովակը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են խողովակը՝ 5 գմ։