1476 դիտում
11:27 06-07-2019
ԱԷՄԳ-ը Իրանի հարցով արտահերթ նիստ կանցկացնի հուլիսի 10-ին
ԱՄՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 35 պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի արտակարգ նիստ հրավիրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Այս արտահերթ հանդիպում եկող չորեքշաբթի, հուլիսի 10-ին անցկացնելու առաջարկով է դիմել Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքի Ուոլքոթը, հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-iran-nuclear-iaea/un-nuclear-watchdogs-board-to-meet-on-iran-at-request-of-us-idUSKCN1U01UD]Reuters[/url] գործակալությունը:
Ավելի վաղ ԱԷՄԳ-ը հաստատել էր, որ Թեհրանն առաջին անգամ խախտել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դրույթը և մեծացրել է հարստացված ուրան պահելու սահմանը: ԵՄ մի շարք երկրներ, ներառյալ Գերմանիան, Իրանին նախազգուշացրել էին համաձայնագրի հետագա խախտումներից խուսափել:
Իրանի հետ վեճը սրվել է այն բանից հետո, երբ Թեհրանը հրաժարվել է կատարել ՀԳՀԾ շրջանակում պարտավորությունների մի մասը, որից ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս է եկել 2018 թվականի մայիսին: Վաշինգտոնն ի պատասխան խստացրել է Թեհրանի դեմ պատժամիջոցները և տարածաշրջան է ուղարկել ռազմական նավեր և ռմբակոծիչներ:
Նմանատիպ նյութեր
1329 դիտում
21:02 30-06-2022
Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցով
896 դիտում
15:40 03-03-2014
ԵԽ֊ն Ուկրաինայի հարցով արտահերթ գագաթաժողով կանցկացնի․ Բարոզու
4369 դիտում
16:34 08-04-2016
Իրավիճակի վատթարացման դեպքում ԵԱՀԿ-ն հատուկ նիստ կանցկացնի Ղարաբաղի հարցով
Այս բաժնից
436 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել