211652_close_icon
views-count36986 դիտում article-date 20:48 04-07-2019

Շղթայական ավտովթար Երևանում «Արքայաձոր» ռեստորանի դիմաց բախվել են Honda-ն, Mercedes-ը, Volkswagen-ն ու Opel-ը. ավտոմեքենաների խցանումը հասնում է 4 կմ-ի. Օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Honda մակնիշի 70 ՍP 700 համարանիշի, Mercedes E320 մակնիշի 909 TT 01 համարանիշի, Volkswagen մակնիշի 88 TV 388 համարնիշի և Opel մակնիշի 587 OZ 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենայով դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել: Վարորդներին առաջինը օգնության են հասել այդ պահին հրդեհի վայրից մեկնող հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառով ստեղծվել է մոտ 4 կմ խցանում: Վթարի մասին Արտակարգ իրավիճակների նախաարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՃՈ ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր