«Բավարիան» Անչելոտիի հետ 3-ամյա պայմանագիր կնքելու մասին կհայտարարի հաջորդ շաբաթ
«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ կդառնա Կառլո Անչելոտին: 56-ամյա մասնագետը մյունխենյան ակոււմբի հետ ավելի վաղ ջենթլմենական համաձայնություն էր ձեռք բերել և այժմ 3-ամյա պայմանագիր կկնքի, հայտնում է Marca-ն:
Սպասվում է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է չերկարաձգել պայմանագիրը և մրցաշրջանի ավարտից հետո կլքի գերմանական ակումբը:
Հիշեցնենք, որ Անչելոտին եղել է «Յուվենտուսի», «Միլանի», «Չելսիի», ՊՍԺ-ի և «Ռեալի» գլխավոր մարզիչը: Որպես մարզիչ, 3 անգամ նա նվաճել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև հաղթել Իտալիայի, Անգլիայի և Ֆրանսիայի առաջնություններում: