1867 դիտում
14:24 04-07-2019
ԵՊՀ շրջանավարտների միավորումը «Համալսարանական» պուրակը նվիրում է ԵՊՀ 100-ամյակին
ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցված «Համալսարանական» պուրակի բացման հանդիսավոր արարողությունը տեղ կունենա 2019 թ. հուլիսի 5-ին` ժամը 20-ին, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/27 հասցեում: Տեղեկացնում է ԵՊՀ շրջանավարտների միավորումը։
«Համալսարանական» պուրակը նվիրվում է Մայր բուհի՝ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
Պուրակի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 6000 քմ: Պուրակում տնկվել են մշտադալար և սաղարթախիտ շուրջ 300 ծառեր և թփեր: Պուրակը ցանկապատվել է, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, կ ահավորվել են մանկական խաղահրապարակներ, անցկացվել է ոռոգման համակարգ և ժամանակակից արտաքին լուսավորություն: Պուրակի տեսքն ամբողջացնում է գունավոր, լուսային շատրվանը:
Այցելուների ժամանցը լիարժեք դարձնելու նպատակով պուրակում գործելու է սրճարան, որի տանիքում տեղադրված է արևային ֆոտովոլտային կայան այգու արտաքին լուսավորության կարիքները մասնակի հոգալու համար:
Պուրակի կառուցապատման արժեքն էր շուրջ 200 մլն. ՀՀ դրամ:
Պուրակի շահագործման և պահպանման աշխատանքներն իրականացնելու է ԵՊՀ շրջանավարտների միավորումը:
«Համալսարանական» պուրակի կառուցմամբ, ըստ էության, ազդարարվում է նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող, 2008 թվականին մեկնարկած և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում իրականացված քաղաքաշինական ծրագրի ավարտի մասին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
949 դիտում
19:26 27-11-2024
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար
601 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
2122 դիտում
18:52 27-11-2024
Ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել