Հուլիսի 9-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց առաջարկել Ազգային ժողովի նախագահին հուլիսի 9-ին ժամը 10:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Օրակարգում ընդգրկված է 12 հարց, այդ թվում՝
«Սնանկության մասին» ՀՀ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին»
«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»,
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: