Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մեկնարկել է հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 29-ին մեկնարկել է հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքը:  
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցահանդեսը կտևի մինչև  հուլիսի 9-ը:
Ցուցահանդեսում ներկայացված են հնդկական ավանդական հագուստ,  կենցաղային իրեր, բիժուտերիա, իսկ հաճախորդների համար կազմակերպիչները միջոցառումը գեղեցկացրել են նաև հնդկական  ավանդական  երգերով ու պարերով, առաջարկելով նաև կատարել հինայով պատկերներ ձեռքերին:
 Ցուցահանդեսը կշարունակվի Գյումրիում, այնուհետև՝  Երևանում:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

