Բարեգործական հասարակական կազմակերպությունը աջակցության կարիք ունի՝ ծանր իրավիճակի մեջ հայտնված քաղաքացիներին օգնելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«ՆՈՐ ԿՅԱՆՔ» Բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սմբատ Գուլյանը դիմել է Արմենիա Հեռուստաընկերություն՝ «ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆ» հաղորդաշարին.
«ՆՈՐ ԿՅԱՆՔ» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը իրականացնում է բարեգործական ծրագրեր, մարդասիրական սկզբունքներով մշտապես օգնում է դժվար (ծանր) իրավիճակի մեջ հայտնված քաղաքացիներին, աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքներին, նյութական, բարոյական, բժշկական և մասնագիտական
վերականգնման հարցերում, ցանկանում է ստեղծել բարենպաստ պայմաններ, անապահով ընտանիքներին ապահովել մատչելի միջավայր:
«ՆՈՐ ԿՅԱՆՔ» Բարեգործական հասարակական կազմակերպություն մի քանի անգամ դիմել է Նոր Խարբերդի բնակչուհի Հասմիկ Դավթյանը, որը ներկայացրել է իր խնդիրները, նա միայնակ մայր է, ունի տասերկու տարեկան որդի /Իսահակը/, որը էպիլեպսիայով է տառապում նաև մտավոր հետամնաց է, ունի լոգոպետի կարիք, չունեն ապրուստի միջոց, նրանց տունը այրվել է և հիմա ժամանակավոր բնակվում են Խարբերդում…..
«ՆՈՐ ԿՅԱՆՔ» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը ուսումնասիրել է նրանց խնդիրները, որոնք աննկարագրելի են, նրանց ընտանիքը ունի իսկապես օգնության, աջակցության կարիք:
«ՆՈՐ ԿՅԱՆՔ» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը որոշում է կայացրել օգնել, աջակցել նրանց /նյութական, հագուստի և սննդամթերքի տեսքով/ տրամադրել օգնություն, սակայն ցանկանում ենք մեզ միանան այլ կազմակերպություններ:
Սույնով Դիմում եմ Ձեզ` կազմակերպել, նկարահանել, բարձրաձայնել նրանց խնդիրների մասին «ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆ» հաղորդաշարով, որպեսզի ավելանան բարեգոծություն կատարող, օգնելու ցանկություն ունեցող մարդկանց, կազմակերպությունների թիվը, ինչը կնապաստի օգնել ինչ-որ ձև օգնել նրանց լուծել խնդիրները:
Կից ներկայացվում է Իսահակի բժշկական 2 փաստաթուղթ և 1 լուսանկար
[b]«ՆՈՐ ԿՅԱՆՔ» Բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սմբատ Գուլյան[/b]