211652_close_icon
views-count39658 դիտում article-date 16:17 03-07-2019

ԲԱՑԱՌԻԿ ՄԱԿՆԻՇՆԵՐԻ ՆՈՐ ԱՎՏՈՍՐԱՀ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ԵՎ ԲԱԶՄԱԹԻՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Վերին անտառային 138/2 հասցեում բացվել է «Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը (Fine Cars of Armenia), որն իտալական և ամերիկյան ավտոմեքենաների լավագույն ապրանքանիշների ամենամեծ ցուցասրահն է կովկասյան տարածաշրջանում: Այն «Fiat Chrysler Automobile Group» միջազգային ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, որն իր որակյալ և արհեստավարժ գործունեությամբ ներկայացված է աշխարհի հինգ մայրցամաքներում՝ ձեռք բերելով հաճախորդների գոհունակությունը և վստահությունը: Շնորհիվ «Ֆայն Քարս օֆ Արմենիա»-ի՝ Jeep, Alfa Romeo, Fiat, Fiat Professional, Chrysler, Dodge և RAM մակնիշների ավտոմեքենաների տարբեր մոդելներն ու տեսակներն արդեն հասանելի են հայաստանյան հանրությանը՝ ապահովելով ընտրության լայն հնարավորություն: «Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերության ղեկավարությունը փաստում է, որ իրենք պատրաստ են ոչ միայն օգնել հաճախորդներին`գտնելու երազանքի ավտոմեքենան, այլև մատուցել մի շարք ծառայություններ, ինչպիսիք են լիզինգը, ապահովագրությունը, ուսուցումը, տեխնիկական սպասարկումը և այլն: «Հայերն արժանի են ունենալու ընտրության լայն հնարավորություն, և մենք որոշել ենք օգնել նրանց այդ հարցում՝ առաջարկելով ապրանքների լայն տեսականի և մի շարք ծառայություններ: Մեզ համար էական են առաջնորդությունը, արդյունավետությունը, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, որակի ապահովումը և ամենից գլխավորը՝ հաճախորդների գոհունակությունը: Այս հիմնական սկզբունքների իրագործումը կենսական է մեր տեսլականի և հաջողության համար»,- մեզ հետ զրույցում ասաց «Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Աղիլին: Նրա հավաստմամբ, իրենց կողմից ներկայացվող ավտոմեքենաների արտադրության հիմքում անվտանգության ապահովումն է՝ թե՛ վարորդների և թե՛ հետիոտների համար: Մեզ հետ զրույցում «Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերության վաճառքի բաժնի ղեկավար Դանիել Վախրատյանն ասաց, որ անվտանգությունն ապահովող եվրոպական չափորոշիչներին համապատասխան բոլոր համակարգերը տեղադրված են ներկայացված ավտոմեքենաներում: «Ավտոմքենաները պատրաստված են ցանկացած իրավիճակի համար: Արգելակմանն օգնող համակարգերի ողջ սպեկտրը տեղադրված է ավտոմեքենաներում: Կան նաև հակակողային, հակագլորման, վերահսկման, կայունացնող համակարգեր և այլն: Այսինքն՝ ամեն ինչ արված է, որ մեքենան ժամանակին կանգ առնի, իսկ բախման դեպքում կօգնեն անվնտագության բարձրորակ բարձիկները: Օրինակ՝ ամենազանգվածային արտադրության համար նախատեսված Fiat, Fiat Professional մակնիշների ավտոմեքենաներն ունեն անվտանգության 5 բարձիկներ՝ 3 դիմային և 2 կողային: Բացի դրանից՝ ավտոմեքենաների բոլոր նստատեղերն ունեն եռակետ ամրագոտիներ»,- պարզաբանում է Դանիել Վախրատյանը: Ի դեպ, Մայքլ Աղիլին մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կողմից ներկայացվող Dodge Charger մակնիշի ավտոմեքենաները կարող են դառնալ ՀՀ ոստիկանության նոր ստեղծվելիք պարեկային ծառայության տրանսպորտային միջոցը: «Այդ մոդելի ավտոմեքենան Հայաստանում լայնորեն տարածված չէ, այդ պատճառով մենք որոշեցինք պարզել դրա հնարավորությունները և համապատասխանությունն այն չորս կետերին, որոնք ներկայացրել է ՀՀ ոստիկանությունը: Դրանք են՝ անձնակազմի անվտանգության ապահովումը, վառելիքի ծախսը, սպասարկման ծախսերը և պահեստամասերի ձեռքբերումը և ոստիկանական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և տակտիկական հնարավորությունների առկայությունը: Ոստիկանության ներկայացուցիչները կարող են գալ և անձամբ փորձարկել մեքենան իրական պայմաններում»: Դանիել Վախրատյանը փաստում է, որ Dodge Charger մակնիշի ավտոմեքենան, որը նախատեսված է ոստիկանության համար, պատրաստված է որակական հատուկ հատկանիշներով. «Այդ մեքենենաներն ունեն գործարանային հատուկ կազմություն և այլ կերպ են աշխատում՝ բավականին ուշ հնանալով: Դրանց անվտանգության համակարգերը և առանձնահատուկ կազմությունն ուղղված են նրան, որ անվտանգությանն ապահովումն ավելի մեծ լինի»: «Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը ներկայացնում է ավտոմեքենաներ, որոնք շահավետ և հարմարավետ են ինչպես մասնավոր, այնպես էլ կոմերցիոն և հանրային ոլորտների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր