Ոստիկանները հայտնաբերել են սառը զենք
Հուլիսի 2-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 40-ամյա մի հայ տղամարդու, ում մոտից հայտնաբերվել է 19 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]