211652_close_icon
views-count40268 դիտում article-date 17:55 02-07-2019

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. 55–ամյա վարորդը KIA Sorento-ով բախվել է քարերին և կողաշրջվել. Օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու Եղեգնաձորի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 30-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Մյասնիկ Գ.-ն իր վարած KIA Sorento մակնիշի 77 VP 877 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել: Վթարի հետևանքով վարորդ Մյասնիկ Գ.-ն տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի (բժշկական կենտրոնի) շտապօգնության բժիշկների կողմից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր