39455 դիտում
19:46 15-06-2022
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 31-ամյա վարորդը Արենիի գյուղապետարանի հաշվեկշռում հաշվառված Niva-ով գլորվել ու բախվել է քարերին. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 31-ամյա Արամ Աթանեսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արփի-Արենի բնակավայրերի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր գլորվելով, հայտնվել ճանապարհամերձ հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ա. Աթանեսյանին, սակայն վերջինա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով որ ինքը չի տուժել:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Niva-ն հաշվառված է Արենիի գյուղապետարանի հաշվեկշռում, Ա. Աթանեսյանն էլ աշխատում է Արենիի գյուղապետարանում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)