2189 դիտում
15:43 02-07-2019
Թբիլիսիում բախումների ժամանակ վնասվածք ստացած հայ ցուցարարի վիճակը կայուն է. ՀՀ դեսպանություն
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ:
«Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։
Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։
Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,- ասված է ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
48234 դիտում
12:02 01-07-2015
Ծննդատանը հրազենային վնասվածք ստացած 27-ամյա կնոջ վիճակը կայուն ծանր է. ՀՀ ԱՆ. տեսանյութ
1713 դիտում
19:03 21-06-2019
Թբիլիսիում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման Է ենթարկել 305 ցուցարարի
Այս բաժնից
922 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1135 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
865 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը