48234 դիտում
12:02 01-07-2015
Ծննդատանը հրազենային վնասվածք ստացած 27-ամյա կնոջ վիճակը կայուն ծանր է. ՀՀ ԱՆ. տեսանյութ
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում երեկ տեղի ունեցած միջադեպից տուժած կնոջ առողջական վիճակում նկատելի է չնչին դրական տեղաշարժ, սակայն դեռևս` ժամը 10:00-ի դրությամբ մնում է կայուն ծանր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Բարեհաջող անցած վիրահատությունից հետո հիվանդը եկել է գիտակցության: Կնոջ առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/30/58220/]հայտնել էր[/url], որ 33-ամյա Հ. Վարդանյանը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակում գտնվող իր կնոջը՝ 27-ամյա Մ. Ասատրյանին, իր մոտ եղած հրազենով կրակել էր կնոջ վրա, այնուհետև կրակելով իր վրա՝ ինքնասպան եղել:
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ժամանել էին դատական բժիշկն ու ոստիկանության փորձաքրեագետները և, ըստ նախնական տեղեկությունների, ամուսինը 2 անգամ կրակել էր կնոջ վրա, ով ստացել էր հրազենային վիրավորում և 1 անգամ էլ՝ իր վրա: Տեղում հայտնաբերվել էր 2 ատրճանակ, որոնցից մեկը եղել էր մահացածի գրպանում: Հայտնաբերվել էր նաեւ կրակված 4 պարկուճ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ամուսինները բնակվում էին Դավիթաշեն վարչական շրջանում, սակայն կինը ծնունդով Արարատի մարզից էր:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31939 դիտում
10:54 12-12-2017
19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել. վիճակը ծանր կայուն է. Արծրուն Հովհաննիսյան
2186 դիտում
15:43 02-07-2019
Թբիլիսիում բախումների ժամանակ վնասվածք ստացած հայ ցուցարարի վիճակը կայուն է. ՀՀ դեսպանություն
Այս բաժնից
1066 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1423 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1234 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան