211652_close_icon
views-count3299 դիտում article-date 23:40 02-07-2019

Մալաթիայի ոստիկանները բերման են ենթարկել ավտոմասեր գողացողին

Հունիսի 25-ին, ժամը 18.55-ին, ոստիկանություն էր զանգահարել կոնյակի գործարանի տեխնոլոգը և հայտնել, որ հունիսի 11-ի ցերեկը գողացել են գործարանի մոտ կայանված իր «Մերսեդեսի» դիմացի թափարգելի աջ կողմի պլաստիկ դետալը, իսկ հունիսի 25-ին նույն տեղում հանել-տարել են արդեն ձախ կողմի դետալը՝ պատճառելով 60 հազար դրամի վնաս: Հուլիսի 1-ին, ժամը 22.30-ին, Մալաթիայի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր