ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը պարապուրդի է մատնված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը պարապուրդի է մատնված: Այս հանձնաժողովը ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ոչ մի նիստ չի գումարել:
Համենայնդեպս այդպիսի տեղեկատվություն է առկա ԱԺ պաշտոնական կայքում, և դրա համաձայն՝ վերջին նիստը եղել է մարտի 21-ին, որից հետո մեկ անգամ էլ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի հետ համատեղ քննարկել են 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագիծը:
Եվ նման պարապուրդի պատճառը նաև այն է, որ չկան նախագծեր, որոնք վերաբերում են այս հանձնաժողովին: Սակայն նկատենք, որ հիմա մի շրջան է, երբ պետք է համաձայնություն տրվի ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզին, և սկսվի այն իրականացնելու գործընթացը: Եվ այս առումով ակտիվ պետք է լինի հենց այս հանձնաժողովը:
Հիշեցնենք՝ այս հանձնաժողովի նախագահը Արման Եղոյանն է՝ Փաշինյանի նախկին խոսնակը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]