slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը փոխնախագահ ընտրեց Կարեն Սիմոնյանին
211652_close_icon

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը փոխնախագահ ընտրեց Կարեն Սիմոնյանին

views-count1910 դիտում article-date 10:50 08-02-2019
ՀՀ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,Սիմոնյանն ընտրվեց փետրվարի 8-ին` հանձնաժողովի առաջին նիստում միաձայն քվեարկությամբ: «Կփորձենք անել առավելագույնը, որ մեր հանձնաժողովն օգտագործի խորհդարանական դիվանագիտության բոլոր գործիքները` ազդելու Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վրա»,- նշեց Սիմոնյանը: Նա շեշտեց, որ ԼՀԿ-ն կողմ է ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության հարաբերությունների ձեռք բերմանը: Նրա կարծիքով` համաձայնագրի վավերացման համար պետք է օգտագործելով նաև մյուս պետությունների հետ խորհրդարանների կապը: Եվ այս առումով մեծապես կարևորեց հանձնաժողովի դերը: «Հանձնաժողովը շատ կարևոր է, որ խորհրդարանի մակարդակով կարողանանք յուրաքանչյուր պետության հետ ևս մեկ խողովակ ունենք հարաբերվելու, որոշակիորեն ազդելու գործընթացների վրա»,- նշեց Սիմոնյանը: ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ ոչ ֆորմալձևաչափով հնարավորություն է ունեցել շփվել Սիմոնյանի հետ և կարծում է, որ նա շատ բանիմաց և այս պաշտոնի համար պատրաստված մարդ Է:

Նմանատիպ նյութեր