Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստը անհետացել է Կոմո լճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շվեյցարիայի հավաքականի խաղացող և տեղի «Յանգ Բոյզ» ակումբի ավագ Ֆլորիանա Իսմաիլին կորել է Իտալիայի Կոմո լճում: 24-ամյա մարզուհին հունիսի 30-ին ընկերուհու հետ նավակով դուրս է եկել լիճ, նետվել ջուրը, սակայն այդպես էլ ջրի երես դուրս չի եկել:
«Մենք խիստ անհանգստացած ենք, սակայն հույսներս չենք կորցնում, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք անընդհատ կապի մեջ ենք Իսմաիլիի ընտանիքի անդամների հետ և հայցում ենք ներողամտություն, որ ներկա պահին չենք կարող լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: Մենք կհայտնենք, երբ ավելին իմանանք», նշված է «Յանգ Բոյզի» տարածած հայտարարության մեջ:
Ներկա պահին մարզուհուն փնտրում են փրկարարները, սակայն որոնողական աշխատանքներն առայժմ արդյունք չեն տվել:
Այսօր որոնողական աշխատանքներում ներգրավվել են ուղղաթիռ, ինչպես նաև ռոբոտ, որի օգնությամբ հետազոտվելու է լճի հատակը: Այն վայրը, որտեղ կորել է Իսմաիլին, խորությունը կազմում է մոտ 100 մետր:
Իսմաիլին «Յանգ Բոյզում» հանդես է գալիս 2011 թվականից, իսկ 2014-ից՝ Շվեյցարիայի հավաքականում: