211652_close_icon
views-count3950 դիտում article-date 23:18 01-07-2019

Միքայելյան հիվանդանոցում կիրականացվի կծվածքի շեղումների եզակի վիրահատական բուժում

ԵՊԲՀ Միքայելյանհիվանդանոցի հրավերով Թայվանի Կաթոլիկ հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Բիյոնդ Հանգ-Յանգ Լինընախավիրահատականանվճար խորհրդատվություններ էիրականացրելայն պացիենտների համար, ովքեր նախատեսում են անցնել կծվածքի շեղումների վիրահատական բուժում: Նախավիրահատական կոնսուլտացիանները նպատակ ունեն հիվանդներին պատրաստել վիրահատության:Թայվանի Կաթոլիկ հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարի հետ պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվում է այդ վիրահատություններն իրականացնել Միքայելյան հիվանդանոցում:Նմանատիպ վիրահատությունները Հայաստանումդեռևս եզակի են: Գոյություն ունեն վերին և ստորին ծնոտի վիրահատության տարբեր տեսակներ, իսկԲիյոնդ Հանգ-Յանգ Լինի մեթոդով իրականացվող վիրահատությունը նորույթ է Հայաստանի պացիենտների համար: Թայվանի Կաթոլիկ հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարի կողմից հունիսի 24-ից 25-ը խորհրդատվություն են ստացել 16-ից 37 տարեկան 10 պացիենտ: Հունվար ամսին կվիրահատվեն նրանք, ովքեր կանցնեն օրթոդոնտիկ բուժում և պատրաստ կլինեն վիրահատության:Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկները նախատեսում են պացիենտների բուժումն իրականացնել նոր մեթոդով, քանի որ փորձը ցույց է տվել, որ այն ավելի արդյունավետ է: Հայտնի վիրաբույժ Բիյոնդ Հանգ-Յանգ Լինն այցի շրջանակում մասնագիտական հմտություններով կիսվել է ԵՊԲՀ ուսանողների և կլինիկական օրդինատորների հետ, ինչպես նաև կլոր սեղան-քննարկման ընթացքումՀայաստանում ոլորտի առաջատար մասնագետներիններկայացրել է ոլորտի զարգացման տեմպերը:

Նմանատիպ նյութեր