5817 դիտում
16:14 14-05-2019
Բարդ վիրահատություն՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում
Միքայելյան համալսարանական վիրաբուժության ինստիտուտում կատարվել է 17-ամյա աղջկա լյարդի աջ բլթի ամբողջական և ձախ բլթի մասնակի հեռացում: Վիրահատությունն իրականացվել է ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, վիրաբույժ Խաչատուր Բադալյանի գլխավորությամբ:
Չորս ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկներն ընդամենը 150-200 գրամ արյան կորուստ են ունեցել, ինչը, սովորաբար, հնարավոր չի լինում, քանի որ այսպիսի վիրահատությունների ժամանակ հիվանդները մոտ 1-ից 1,5 լիտր արյուն են կորցնում:
Վիրաբույժի խոսքով՝ 17-ամյա աղջկա լյարդում առաջացել էին թարախային կիստոզ գոյացություններ, որոնց չափերը հասնում էին 15-20 սմ-ի:
«Աղջիկն այժմ հետվիրահատական փուլում է, լավ է զգում, լյարդի ձախ բիլթը նորմալ աշխատում է: Սովորաբար նման վիրահատություններից 2-3 ամիս հետո լյարդն ինչպես չափերով, այնպես էլ ֆունկցիոնալ տեսանկյունից մոտ 80 տոկոսով վերականգնվում է»,-նշեց վիրաբույժն՝ ավելացնելով, որ թարախային կիստաների առաջացման պատճառները տարբեր են: Օրինակ՝ պատճառ կարող են հանդիսանալ ընտանի կենդանիները. վարակը փոխանցվում է ստամոքս, արյուն և լյարդ, երբեմն՝ թոքեր կամ այլ օրգաններ:
Վիրաբույժը կարևորեց հիվանդության վաղ ախտորոշումը՝ նման բարդ խնդրից խուսափելու համար:
Նմանատիպ նյութեր
2299 դիտում
16:04 08-04-2021
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը
1339 դիտում
17:00 13-01-2020
Ստամոքսի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում
Այս բաժնից
1033 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ
505 դիտում
10:26 28-12-2024
Հունվարի 11-13-ը Փարաքարում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետ
520 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք