211652_close_icon
views-count15624 դիտում article-date 23:40 28-02-2020

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկի կողմից առաջին անգամ իրականացվել է էնդոսկոպիկ միոտոմիա` կերակրափողի ախալազիայի բուժում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում առաջին անգամ էնդոսկոպիայի ծառայության թիմը՝ ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի գլխավորությամբիրականացրել է էնդոսկոպիկ միոտոմիա:Մինչ այս Հայաստանում կերակրափողի ախալազիայի բուժմանհիմնական մեթոդ է եղել էնդոսկոպիկ բալոնային լայնացումը, որոշ դեպքերում բաց վիրահատական կամ լապարասկոպիկ միոտոմիան: Կարեն Մանուկյանի խոսքով՝ էնդոսկոպիկ միոտոմիան բժշկության մեջ կիրառվում է վերջին 10 տարիների ընթացքում, սակայն այս միջամտությունը ոչ բոլոր բժշկական կենտրոններում է կատարվում, իսկ Հայաստանում այսպիսի վիրահատություն մի քանի անգամ իրականացրել են արտերկրից ժամանած մասնագետները: «Էնդոսկոպիկ միոտոմիան կերակրափողի ախալազիայի բուժման մյուս մեթոդներից տարբերվում է քիչ տրավմատիկությամբ՝ չկա կտրված, վերք, իսկ հետվիրահատական շրջանն ավելի կարճ է և թեթև հիվանդների համար»,-նշում է էնդոսկոպիստը՝ ավելացնելով, որ գոյություն ունեն ախալազիայի տեսակներ, որոնք այլ եղանակներով հնարավոր չէ բուժել: Կերակրափողի ախալազիան նյարդամկանային հիվանդություն է, որը արտահայտվում է ստորին կերակրափողային փականի (նաև անվանվում է կարդիալ փական) ռեֆլեկտոր թուլացման անբավարարությամբ կամ բացակայությամբ: Ինչպես նշեց Կարեն Մանուկյանը, կերակրափողի ախալազիայի ժամանակ մկանները, որոնք կծկվում ու դժվարացնում են սննդի անցանելիությունը, պետք է կտրվեն, որպեսզի սնունդը հեշտությամբ կերակրափողով անցնի դեպի ստամոքս: Հիվանդի վիճակը, որինկերակրափողի ախալազիայի կապակցությամբ կատարվել է էնդոսկոպիկ միոտոմիագնահատվում է բավարար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր