211652_close_icon
views-count13725 դիտում article-date 15:26 01-07-2019

Երևանում Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան դիմաց Mercedes-ը բախվել է ծառին և հայտնվել 2 ծառերի արանքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիս 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Mercedes մակինիշի 35 XV 551 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և հայտնվել 2 ծառերի արանքում, հետիոտնի համար նախատեսված վայրում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր օգնել են վարորդին, որպեսզի նա քարշակով ավտոմեքենան տեղափոխի անվտանգ վայր։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր