211652_close_icon
views-count1723 դիտում article-date 16:33 01-07-2019

Ճապոնիայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում ծխելու արգելքը

Նոր օրենքը, որն արգելում է ծխել հանրային վայրերում, երկուշաբթի ուժի մեջ է մտել Ճապոնիայում, տեղեկացնում է ճապոնական [url=https://www3.nhk.or.jp/news/easy/k10011976531000/k10011976531000.html?utm_int=news_contents_easy_with-image]NHK[/url] լրատվամիջոցը։ Նշվում է, որ արգելքը, որն ուղղված է պասիվ ծխելու ռիսկի դեմ, վերաբերում է դպրոցներին, հիվանդանոցներին և կառավարական ու տեղական իշխանությունների հաստատություններին։ Միևնույն ժամանակ, օրենքը նախատեսում է հատուկ գոտիների առկայություն բաց օդում ծխելու համար։ Ինչպես նշում է NHK-ն, հաստատության վարչությունը, որտեղ կխախտվի այս օրենքը, կտուգանվի 4600 դոլարին համարժեք գումարով։ Անհատ անձինք օրենքը խախտելու համար ստիպված կլինեն վճարել 2700 դոլար, եթե ծխեն չթույլատրված տեղում՝ անտեսելով նախազգուշացումները։ Միևնույն ժամանակ, Ճապոնիայում առայժմ թույլատրվում է ծխել ռեստորաններում և բարերում, ինչպես նաև մասնավոր կորպորացիաներում, բայց 2020 թվականի ապրիլի 1-ից այդ տեղերում ևս ծխելը կարգելվի։

Նմանատիպ նյութեր