211652_close_icon
views-count1182 դիտում article-date 16:11 01-07-2019

Վաճառողուհու պայուսակից փող էր գողացել ու բռնվել

Հունիսի 30-ին ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողը ոստիկանության Կոտայքի բաժնում հայտնել է, որ ժամը 17.30-ի սահմաններում «Առինջ Մոլլ» տոնավաճառի տարածքում ծառայություն իրականացնելիս նկատել է մի կնոջ, որը փորձել է փող թաքցնել հագուստի ծոցային հատվածում: Ոստիկանները պարզել են, որ 41-ամյա կինը, ժամը 17.15-ի սահմաններում, տոնավաճառի տաղավարներից մեկի վաճառողուհու պայուսակից գողացել է 200.000 դրամ: Ժամը 18.15-ին տուժողից ընդունվել է հաղորդում: Կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին և տվել բացատրություն: Հափշտակված գումարը վերադարձվել է տուժողին: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր