211652_close_icon
views-count1380 դիտում article-date 15:57 12-10-2019

Սրճարաններից փող էր գողացել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը

Հոկտեմբերի 11-ին, ժամը 8.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գիշերը մետաղական ձողի գործադրմամբ բացել են Թամանյան փողոցում գործող սրճանանի դուռը և երկու դրամարկղերից գողացել ընդհանուր 119.000 դրամ: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, քրեական հետախույզները պարզել են, որ գաղտնի հափշտակությունը կատարել է Նոր Արեշի 18-ամյա մի բնակիչ: Նույն օրը կասկածվողն իր տնից բերման է ենթարկվել, ոստիկանության Կենտրոնական բաժին: Ոստիկանները պարզել են, որ նշվածից զատ, այդ գիշեր, նա դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել նաև Կորյունի փողոցում գործող սրճարանի դուռը, դրամարկղից գողացել 160.000 դրամ: 18-ամյա երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր