Հարկադիր կատարման ծառայությունը այս ամիս ստացել է 10․493 դիմում և գրություն
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի հունիս ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10493 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 14 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 13 զանգ բողոքի:
Հունիսին Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 5591 քաղաքացի: