211652_close_icon
views-count1013 դիտում article-date 11:47 01-07-2019

Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Կանադայի միջև առկա քաղաքական և տնտեսական բարձր մակարդակի փոխգործակցությունն առաջիկայում ավելի կխորանա ու կընդլայնվի: Հանրապետության նախագահը գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կանադայի ժողովրդին` առաջընթաց և բարգավաճում:

Նմանատիպ նյութեր