211652_close_icon
views-count1148 դիտում article-date 14:34 01-07-2021

Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:  

«Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև տարբեր ոլորտներում սերտ բարեկամական համագործակցություն է զարգացել: Հայաստանը պատրաստ է հետագա ջանքեր գործադրել երկկողմ և բազմակողմ մակարդակներում մեր հարաբերությունների խթանման ուղղությամբ` ընդլայնելով քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը, զարգացնելով ժողովուրդների միջև շփումները:

Գլոբալ մարտահրավերները, որոնց բախվեց աշխարհը, բացահայտեց մեր հասարակության բազմաթիվ՝ ինչպես խոցելի, այնպես էլ ուժեղ կողմերը, երկրների և ժողովուրդների միջև համերաշխության բարձր մակարդակը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրները կհաղթահարեն այն հսկայական մարտահրավերները, որոնց ներկայում առերեսվում ենք»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր