Սաակաշվիլիի գլխավորած կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին
Ուկրաինայի Գերագույն դատարանը չեղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավելի վաղ կայացրած որոշումը՝ Միխեյիլ Սաակաշվիլիի կուսակցության թեկնածուների գրանցումը մերժելու մասին: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Այսպիսով՝ Վրաստանի նախկին նախագահի առաջնորդած ուկրաինական քաղաքական ուժը` «Նոր ուժերի դաշինքը», կարող է մասնակցել հուլիսի 21-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Մենք հաղթել ենք և գնում ենք ընտրությունների»,- հայտարարել է Սաակաշվիլին: