Սաակաշվիլիի կինը կմասնակցի Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլոֆսը, կմասնակցի հոկտոմբերի 8-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ա. Ռուլոֆսը կառաջարդվի «Միասնական ազգային շարժում» կուսակցության կազմում՝ Զուգդիդիի շրջանից:
« Ես ցանկանում եմ իմ քաղաքական պայքարը նվիրել այն մարդկանց, ովքեր իրենց են զոհաբերել հանուն պետության»,- ասել է Ռուլոֆսը:
Ինձ համար սա դժվար որոշում էր,- հավելել է նա: