Մարաշի բաժանմունքի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին
Հունիսի 27-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել 40-ամյա Սասուն Հ.-ին, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]