ՀՀ դեսպանը հանդիպել է Ղազախստանի առողջապահության նախարարի հետ
Հունիսի 27-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի հետ:
Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության հեռանկարները:
Երկուստեք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկելու «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ղազախստանի Հանրապետության նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» 2018թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված ուղղություններով երկու գերատեսչությունների միջև փոխգործակցությունն ակտիվացնելու և կապերն ամրապնդելու վերաբերյալ: